ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.04.2019

Շինարարական վրիպումներ թույլ տված, շինարարական էթիկան անտեսած կազմակերպություններն իրենց կատարած աշխատանքներին համապատասխան կգնահատվեն

Շինարարական վրիպումներ թույլ տված, շինարարական էթիկան անտեսած կազմակերպություններն իրենց կատարած աշխատանքներին համապատասխան կգնահատվեն ու կհայտնվեն սև ցուցակում: Այս մասին նախազգուշացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, և նշել, որ մեծ ուշադրություն է դարձվելու լիցենզավորման գործընթացին:

Փողոցների և հրապարակների հիմնանորոգման գործընթացը պատշաճ կազմակերպելու և թերացումները բացառելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու պատասխանատու այլ կառույցների ղեկավարների հետ միասին բաց խորհրդակցության է մասնակցել Շիրակի մարզպետարանում, որին ներկա են եղել ու հարցերին պատասխանել շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները: «Մենք մեր քաղաքն ենք կառուցում, մեր ձեռքով, ուստի այսօր տեղ ունեն միայն ազնիվ շինարարները, ազնիվ նախագծողները: Տանը տեր ունի և համախմբված աշխատանքի արդյունքում, խիստ, անաչառ վերահսկողությամբ, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը` ճշգրիտ ու հասանելի կլինի կունենանք մեծ ձեռքբերումներ»,-ասել է Վահագն Վերմիշյանը: Խորհրդակցության ժամանակ վերլուծվել են բոլոր խնդիրները, և տրվել են հստակ հանձնարարականներ: Աշխատանքային խումբ է ձևավորվել, որը կկանոնակարգվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: