ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.04.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն արտագնա հանդիպում է ունեցել Լոռու մարզպետարանում:

Այլևս պետք է մոռանանք աղետի գոտի խոսքը և նշվի կյանքի գոտի: Եթե կա ընտանիք, երեխաներ, որ անօթևան են, անկախ այն հանգամանքից, թե դա տեղի է ունեցել աղետի կամ այլ հետևանքով, ուրեմն մենք ունենք խնդիր, որի լուծման իրատեսական տարբերակները պետք է միասին գտնենք: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը` հանդիպում ունենալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն արտագնա հանդիպում է ունեցել Լոռու մարզպետարանում:

Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ վարչապետի 20.12.2018թ. N1658-Ա որոշմամբ՝ երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների ամփոփման և դրանց հիման վրա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, դրանցում բնակվող ընտանիքներին վերաբնակեցնելու վերաբերյալ առաջարկությունների մշակման, խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի հաշվարկման նպատակով: