ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.04.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակությունը Լոռու մարզում է:

      Անօթևան 44 ընտանիքների համար կառուցվող տների շինարարությունը մեկնարկել է:
      2019 թ. ապրիլի 16-ին մեկնարկել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները: Ծրագիրը մեկնարկել է Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Եսայանի տան շինարարությամբ: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և այլոք: ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով հատկացվել է 458 մլն դրամ՝ մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրաստվածություն ունեցող 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար:
Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Մինչև տարեվերջ 44 ընտանիքների համար անցյալում կմնան վագոն տնակում ապրելու հետ կապված ծանր հիշողությունները: