ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.04.2019

«Ճարտարապետություն՝ ժողովրդի համար» թեմայով դասախոսություն Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Ապրիլի 26-ին, ժամը 16.00-ին, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, լիբանանահայ ճարտարապետ Վազգեն Չեքիջյանը «Ճարտարապետություն՝ ժողովրդի համար» թեմայով դասախոսություն կկարդա:
Վազգեն Չեքիջյանը 1975թ.-ին ստեղծված VKC Design and Planning ընկերության հիմնադիր-տնօրենն է: Նա մասնագիտական գործունեության 40 տարիների ընթացքում նախագծել է բազմաբնույթ շենքեր և շինություններ: Վազգեն Չեքիջյանը 1982 թ. ներկայացրել է արևային ջրատաքացման իր հեղինակած համակարգը բազմահարկ բնակելի շենքերի համար: Նա առաջինն է Լիբանանում, ով նախագծել է բազմահարկ ավտոկայանատեղի Բեյրութի Սբ. Հակոբ հրապարակում կառուցելու համար: Վազգեն Չեքիջյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ճարտարապետների հանձնախմբի անդամ է:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Կառավարական տուն հ.3,
Մուտքը «Հանրապետության հրապարակ» մետրո կայարանի կողմից:
Հեռ.` +374 10 52 46 30: