ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.04.2019

Վահագն Վերմիշյանը «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով է պարգևատրել անվանի ճարտարապետ Աշոտ Գրիգորյանին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով է պարգևատրել անվանի ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՃԱ թղթակից անդամ Աշոտ Գրիգորյանին:
Նա 1990 թվականին հիմնադրել և մինչև 2016 թվականը ղեկավարել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Այսօր էլ աշխատում է նույն թանգարանում` որպես գիտական քարտուղար: