ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունեց ԱԶԲ պատվիրակությանը
Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հարցերը քննարկելու նպատակով սեպտեմբերի 19-ին քաղաքաշինության նախարար Սամվել Թադ եւոսյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ եւ Ֆրանսիայի զարգացման գործակալության պատվիրակներին` ԱԶԲ կոշտ թափոնների ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանի գլխավորությամբ:
Նախարար Սամվել Թադ եւոսյանը ողջունելով հյուրերին` նշեց, որ քաղաքաշինության նախարարության առաջարկությամբ կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության շրջանակներում որպես առանձին բաղադրիչ նախատեսվում է նա եւ մշակել հանրապետությունում նոր աղբավայրերի եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հիմնախնդիրը:
Հայտնելով Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման գործում բանկի պատրաստակամության մասին, ԱԶԲ ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանը նշեց, որ բանկն առաջարկում է նշված ռազմավարությունը մշակելուց եւ կառավարության հավանությունը ստանալուց հետո իրականացնել նաեւ ներդրումային ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներ՝ պետական մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ: Իր հերթին ֆիրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Սամուել Լեֆեվրեն տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը միավորում է իր ջանքերը ԱԶԲ-ի հետ` վերոնշյալ ծրագրի համաֆինանսավորման համար:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել ազգային ռազմավարության մշակման գործընթացում:
