ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.04.2019

Վահագն Վերմիշյանի ցավակցական խոսքը Աշոտ Ավետիսյանի անժամանակ մահվան կապացությամբ

Այսօր, 56 տարեկան հասակում, անժամանակ մեզանից հեռացավ վաստակաշատ ճարտարապետ Աշոտ Ջեմսի Ավետիսյանը

Ծնվել է 1963թ: ԵՊՃՀ-ը ավարտել է գերազանցությամբ:

Աշոտ Ավետիսյանը Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի թղթակից անդամ էր, Հայաստանի ճարտարապետների միության, Ճարտարապետների միջազգային միության անդամ, ճարտարապետության միջազգային մրցույթների դափնեկիր:

ՀՀ և մի շարք արտասահմանյան երկրների ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Աշոտ Ավետիսյանի ավանդն անգնահատելի է:Նա ավելի քան 50 իրագործված նախագծերի, գիտական հոդվածների, «Աշխարհի քաղաքը 21-րդ դարի նոր քաղաքակրթական մոդուլ» եզակի գաղափարի, «Իմ Երևան» գրքի հեղինակն էր:

Աշոտ Ավետիսյանը մտավորականի իր բարձր կերպարով բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ: Նա ստեղծել է արժեքներ, որոնցով դեռ երկար կշարունակեն կրթվել նոր սերունդները:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մեծ Հայի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին:

Անդառնալի կորուստ մեր բոլորիս համար…

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ «Մեմորիալ» սգո սրահում (հասցեն՝ Այվազովսկու 14/4) - ժամը 18:00-ին,

վերջին հրաժեշտի արարողությունը՝ ապրիլի 13-ին, Հայաստանի ճարտարապետների տանը (հասցեն՝ Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք) - ժամը 11:00