02.04.2019
Վահագն Վերմիշյանը հանձնել է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների նոր լիցենզիաները
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ հանդիսացող 4 ընկերությունների տնօրենների հետ:
Վահագն Վերմիշյանը ներկա կազմակերպությունների ղեկավարներին հանձնել է քաղաքաշինության պետական նոր լիցենզիաները, շնորհավորել և հաջողություն մաղթել փաստաթղթերի մշակման ու շինարարության իրականացման պատասխանատու աշխատանքներում: