ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


11.09.2012

Հանձնաժողովը ճանաչեց հերթական շահառուներին

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում սեպտեմբերի 11-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:

 Նիստի ընթացքում քննարկվեց Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում և Լոռու  մարզի Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով բնակարան ստանալու համար հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթները:  Քննարկումների արդյունքում  շահառու  ճանաչվեց 58  ընտանիք:

 Նիստի ընթացքում քննարկվեց նաև երկու մարզերում բարձր պատրաստվածության աստիճանի կիսակառույցների հետ կապված խնդիրները: