ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.03.2019

Հարգանքի տուրք է մատուցվել Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

Ուղիղ 95 տարի առաջ, ապրիլի 3-ին, գիշերվա ժամը 1-ին Հայաստանի կառավարությունը հավաքվել էր արտակարգ նիստի: Քննարկվում էր Երևանի գլխավոր հատակագիծը: Հատակագծի վարի աջ կողմում հստակ տառերով գրված էր՝ «Ա. ԹԱՄԱՆՅԱՆ»:

Այսօր՝ Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, ՃՇՀԱՀ-ի, Շինարարների միության, Ճարտարապետների պալատի պատվիրակություններն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ ծննդյան օրվա առիթով հարգանքի տուրք մատուցելու Ալեքսանդր Թամանյանի հիշատակին:

Ճարտարապետ, որի շնորհիվ Երևանը դարձավ Խորհրդային Միության առաջին մայրաքաղաքը, որն ունեցավ հաստատված գլխավոր հատակագիծ:
Երևանի գլխավոր հատակագիծը՝ 20-րդ դարի քաղաքաշինական նշանավոր փաստաթղթերից է, որի նշանակությունը բազմապատիկ ավելի է արժեքավորվում այն բանով, որ չմնաց որպես գծագիր, այլ կյանքի կոչվեց կարճ ժամանակում՝ ընդամենը մեկ սերնդի աչքի առջև: