ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.03.2019

Ներդրումները կարող են ուղղվել նաև դեպի սոցիալական բնակարանաշինություն

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը կայուն երկիր է` ներդրումների համար և սոցիալական բնակարանաշինությունը կարող է դառնալ մեր համագործակցության սկիզբը»,- ՀՀ քաղաքաշինության կոմիտե են այցելել Իրաքում գործունեություն ծավալող «Դոգռոզ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներ՝ Օննիկ Գրիգորը, Գրիգոր Իսայանն ու Մոհամմադ Ջաֆար Ռահբարիին:

Պատվիրակությանն ընդունել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, խորհրդականներ Արմեն Մինասյանն ու Մերի Հայրապետյանը:

Իրաքում, Եվրոպայում և Աֆրիկայում մասնագիտացված գործունեություն ծավալող ընկերությանը հետաքրքրել են Հայաստանում բնակարանաշինության, ենթակառուցվածների, շինանյութերի արտադրության և աղբի վերամշակման ոլորտներում ներդրումների հնարավորությունները:
Քննարկվել են հիշյալ ոլորտներում առկա պահանջները, հնարավորություններն ու առաջնահերթությունները` ավելի արդյունավետ դարձնելով ներդրումների նպատակը:

Հանդիպման վերջում Ա. Ղուլարյանը ներկայացրեց մեր երկրում քաղաքաշինության ոլորտի ընդհանուր պատկերը, պատասխանեց քաղաքացիական և շինարարության այլ ճյուղերի զարգացման վերաբերյալ հարցերին: Քաղաքաշինության կոմիտեում իրաքյան ընկերության առաջարկներն առավել հանգամանալից կուսումնասիրվեն, ինչից հետո արդեն հնարավոր կլինի ձեռնարկել առավել առարկայական քայլեր: