ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.02.2019

Աշխատանքային խորհրդակցություն Քաղաքաշինության կոմիտեում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են ինչպես քաղաքաշինության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ արված քայլերը, այնպես էլ ընթացիկ աշխատանքային և կազմակերպչական հարցեր:

«Այս պահին, երբ Կոմիտեի նոր նախագահի նշանակում դեռ չի եղել, առավել մեծ է մեր պատասխանատվությունը` բոլոր խնդիրներին համակարգված մոտենալու, թիմային աշխատանքի շնորհիվ արդյունքներ գրանցելու հարցերում»,- Արմեն Ղուլարյանը աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել է ՀՀ վարչապետի հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման ուղղությամբ տարված աշխատանքները, լսել նրանց նկատառումներն ու առաջարկները:

Մասնավորապես, քննարկվել են շինարարության գնագոյացման նոր մեթոդաբանության մշակման, գոտևորմամբ նախագծերով սահմանված բազմաբնակարան շենքերի հարկայնության սահմանափակումների վերանայման, մայրաքաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Խոսվել է նաև ներդրումային ծրագրերի խթանման, բարեփոխումներ իրականացնելու համար` օրենսդրական նախաձեռնությունների հիմք հանդիսացող առաջարկների մշակման և այլ խնդիրների մասին: