ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.02.2019

Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում՝ քննարկում Քաղաքաշինության կոմիտեում

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի մի շարք համայնքներում նախատեսվել են մոդուլային տիպի թվով 22 միջնակարգ դպրոցների նախագծման և տեղակապման աշխատանքներ:

       Նախագծային աշխատանքների նախապատրաստական փուլում այս օրերին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչությունում տեղի  է ունեցել ծրագրով նախատեսված միջոցառումների համատեղ քննարկում՝ ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի մարզպետարանների քաղաքաշինության  և կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պատասխանատու ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

   Քննարկումների ընթացքում նախանշվել են առաջնահերթություններ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով նախատեսված և սահմանամերձ (Տավուշի և Գեղարքունիքի մարզերի) համայնքներում գտնվող դպրոցների կառուցման հրատապության և որոշակի փոփոխությունների անհրաժեշտության մասով:

        Կարևորվել է ծրագրում ընդգրկման համար նախապայման հանդիսացող  չափանիշների սահմանումը, որոնց շրջանակներում առաջարկվել է ճշգրտել առավել կարիքավոր համայնքներում գտնվող դպրոցների ցանկը (համայնքի բնակչության թիվ, հողհատկացման հիմքերի առկայություն, ընդգրկվածություն ՀՀ կառավարության 2015թ. «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ հաստատված ցանկում և այլն):

  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու անհրաժեշտության վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն դիմել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով կազմակերպվել է համատեղ քննարկում: